Չպիտի համաձայնեմ փորձառության մասին գնահատականների հետ, որ անցած տարիների փորձառությունը լավագույն փորձառությունն է: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով, իրենք այո, չունեն փորձառություն կոռուպցիայի, ատկատների մասով. «Իհարկե չկա եւ երբեք չի լինելու: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ մեր հաղթանակի դեպքում Երեւանից երբեք ոչ ոք այլեւս ոչինչ չի գողանալու, ես շատ ավելի կոշտ եմ լինելու, քան ուժային կառույցները»:
Զոհրաբյանը նշեց, որ արդեն կոնկրետ ներդրողները կան, որոնք իրենք են դիմել Գագիկ Ծառուկյանին՝ առաջարկելով ներդրումային լուրջ փաթեթներ գրեթե բոլոր հիմնախնդիրների հարցում, որոնք այսօր քաղաքն աղճատում են:
«Դա թե աղբահանությունն է, թե վերելակաշինությունը, թե կանաչապատումը: Եթե քաղաքի բյուջեն չգողացվի, շատ բան կարելի է անել: Մենք երեւանցիներին չենք բաժանելու լյուրայինների եւ հակառակորդների, մենք Երեւանում բարիկադ չենք դնելու, ասենք՝ այս կողմում մենք ենք, այն կողմում դուք եք:
Մենք գնում ենք արդար ընտրության, ես սա ասում եմ որպես լրագրող, որը տարիներ շարունակ տեսել է, թե ինչպես են այլանդակվել ընտրողի քվեն: մեզ պետք է արդար ընտրություն, որ մի անգամ քաղաքացին վստահ լինի, որ իր քվեով ձեւավորվել է օրինական իշխանություն»,-ընդգծեց նա:











