Սոված էգ առյուծը վայրի բնության մասին կադրերը, որը նկարահանում է ամերկյան կենդանիների պաշտպանության Wildlife Protection Solutions կազմակերպությունը, սարսափի է վերածել, գրում է Story Trender-ը:

Թոդ Լեմանի գլխավորությամբ նկարահանող խումբը ուղեւորվել էր ՀԱՀ Thornybush Game, սակայն հիասթափվել  է առյուծների ծուլությունից: Նախագծի ղեկավարը որոշեցլ է ձայնագրող սարքը մոտեցնել պրայդին եւ չի սխալվել. թեեւ այլ արձագանքի հույս ուներ:

Նոր օբյեկտով հետաքրքրվել է ծեր էգ առյուծը, որը գոմշացուլի հետ պայքարում վնասվախծքներ էր ստացել եւ վաղուց ոչինչ չէր կերել: Քաղցը հագեցնելու համար նա սարքը տարել է մի կողմ, սակայն պարզվել է՝ այն ուտելու չէ. կադրերում երեւում է,  որ կենդանին այն կծելու մի քանի փորձ է անում, սակայն անհաջողության մատնվում՝ չնայած իրեն օգնության հասած երիտասարդ առյուծներին: