Թուրքիայում Անկարա-Աքսարայ մայրուղու վրա ավտոբուսի վթարի հետեւանքով մահացել է 6 մարդ, 39 հոգի վիրավորվել է: Այս մասին հայտնում է տեղական NTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվում էր 5 մահացածների մասին:

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի հետեւանքով մահացել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, տուժել է նաեւ 39 մարդ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Haberturk հեռուստաալիքը հաղորդել էր, որ ուղեւորատար ավտոբուսը Անկարայի եւ Աքսարայի միջեւ ճանապարհի հատվածում՝ Օրթաքյոյի շրջադարձին, ընկել է ճամփեզրի առվի մեջ:

Կատարվում է վթարից տուժածների փրկարարական գործողություն: Ճանապարհային պատահարի վայր են ուղարկվել հրշեջ բրիգադներ եւ շտապօգնության ծառայություններ: