ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, բացառիկ հիշողություն ունի։ Արդեն հինգ տարի նա չի կարողանում մոռանալ, որ NEWS.am-ի թղթակիցը 2013թ. ճեղքելով նրա թիկնապահների պատնեշը՝ կարողացել էր մուտք գործել Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցի եւ նկարահանել Ալեքսանյանի զավակների մկրտության արարողությունը։ 

Ամեն անգամ նույն լրագրողին տեսնելիս՝ Ալեքսանյանը հիշում է այդ դեպքը, անկախ նրանից, թե ինչ թեմայի շուրջ է զրույցը։ Պատգամավորի և լրագրողի հերթական հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 10–ին, խորհրդարանում։

«Կնունքը հարամ արեցիր, հիմա էլ եկել ես էս հարամ անե՞ս»,– ասել է Ալեքսանյանը՝  արձագանքելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ում մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմայի վերաբերյալ՝ ԱԱԾ բացահայտման մասին հարցին: