Արտակ Զեյնալյանը զինվորականի ճանապարհ, բժշկի ճանապարհ, իրավաբանի եւ քաղաքական գործչի ճանապարհ անցած մարդ է, իսկ այժմ գործադիր մարմնում նախարարի պաշտոն է զբաղեցնում: Այս մասին սեպտեմբերի 10-ին «Լույս» դաշինքի նախընտրական արշավի մեկնարկի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Ելք» խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ես Արտակ Զեյնալյանին գիտեմ որպես իրավապաշտպանի, քանի որ ինքս էլ զբաղվել եմ նման գործունեությամբ: Այժմ շատ կարեւոր փուլ է Հայաստանի Հանրապետության համար. Ավագանու խորհրդի ընտրությունները քաղաքական ուժի հարց չեն, սա մեր երկրին վերաբերող հարց է, քանի որ հեղափոխությունից հետո երկրի ամենխիտ բնակեցված քաղաքում ընտրություններ են անցկացվում, քաղաքում, որտեղ երկրի տնտեսության ամենամեծ մասն է»,- ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով, Ավագանու խորհուրդը մարմին է, որը վերահսկում է քաղաքապետի գործունեությունը եւ Երեւան քաղաքի գործող Ավագանու խորհրդում ներկայացված է իրենց թիմի մի մասը որպես ընդդիմություն, որը հիանալի է կատարում իր աշխատանքը:
«Դրանք մարդիկ են, որոնք հաջողության են հասել իրենց գործունեության ոլորտում եւ այժմ մեզ միացել են մարդիկ մեդիայից, հասարակական կազմակերպություններից, ակադեմիական հատվածից, փոքր եւ միջին բիզնեսից: Նրանք բոլորն իրենց ավանդը կունենան քաղաքի զարգացման գործում: Մենք բոլորս գիտակցում ենք այս պատասխանատավությունը եւ գիտենք՝ ինչ է պետք անել քաղաքի զարգացման համար: Ես կոչ եմ անում քվերակել «Լույս» դաշինքի օգտին, քանի որ խավար որպես այդպիսին չկա, կա լույսի բացակայություն եւ մենք կբերենք այդ լույսը քաղաքականություն»,- ամփոփել է Մարուքյանը:











