Նման մտավախություն չկա։ Այսօր՝ սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում այսպես արձագանքեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հարցին, թե «Իմ քայլը» դաշինքը կամ ՔՊ-ն, հնարավոր է, մտավախություն ունի, որ ընտրություններում կարող է տանուլ տալ եւ տարատեսակ հայտարարություններով փորձում է կանխել դա։

«Ամենեւին նման մատավախություն չկա»,-նշեց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 10-ին Էրեբունիում կայացած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց հեղափոխական հայտարարած որոշ ուժեր քուչեքում բանակցում են Հանրապետականի հետ․«Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, առաջամարտիկ, եւ այսօր գնացել են, խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ՝ թե բա տղերք, կլինի՞, դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ որ հաղթենք քաղաքապետարանի ընտրություններում, ընենց կանենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք»,- նշել էր Փաշինյանը։