Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հանրապետության ոստիկանության հետ համատեղ սահմանամերձ տարածքում անցկացրել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Այսպես՝ սեպտեմբերի 9-ին եւ 11-ին Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում իրավապահների հետ միասին հայտնաբերվել եւ ոչնչացվել է 773 կգ կանեփ:
Ավելի վաղ Արմավիրի սահմանապահ ջոկատի տեղամասում եւս անցկացվել էին կանեփի ցանքերի ոչնչացման համանման գործողություններ:












