Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը համաձայն է աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ նախկին Կառավարության կայացրած որոշման հետ։
Այսօր՝ սեպտեմբերի 27–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Աշոտ Հակոբյանը նշեց, որ իր կարծիքով, նախկին Կառավարությունը սխալ որոշում չի կայացրել։
«ց։ Կամ ասենք՝ երեխա չի, մի հարբած մարդ է։ Եթե նման մեքենաների քանակը հասնի 30-40 հազարը, դա արդեն վտանգավոր է»,– ասաց նախարարը։
Աշոտ Հակոբյանը նշեց, որ համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն, ԵՏՄ տարածքում 2020թ.–ի հունվարի 1–ից արգելվելու են աջ ղեկով մեքենաների ներմուծումը։
«Իսկ մենք արդեն ներմուծումն արգելելու որոշում ունենք։ Մենք թույլ տալու իմաստը չենք տեսնում, որովհետեւ մինչեւ մեքենան բերեն, ամիսների հարց կլինի ընդամենը»։
Նշենք, որ տրանսպորտի նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը որոշումը հիմնավորելիս հղում էր անում ԵՏՄ պայմանագրի համար 7 հավելվածի դրույթներին: Սակայն պարզվեց, որ ԵՏՄ հավելվածում չկան նման ցուցումներ։
Ո՞ր օրենքների խախտման մեջ է տրանսպորտի նախարարը մեղադրում աջ ղեկով մեքենաների սեփականատերերին











