News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նախօրեի երեկոյան ընդունել է աջ ղեկով մեքենաների ներմուծման եւ գրանցման արգելման մասին որոշմանը դեմ արտահայտվող հասարակական շարժման մի խումբ ակտիվիստների:

NEWS.am-ը լուսաբանել էր հանդիպումը, սակայն հարցր են մնացել: Առաջին հերթին պետք է նշել, որ որոշակիորեն փոխվել է հարցի շեշտադրությունը:

Ավելի վաղ նախարարը մեկ պատճառաբանում էր իր անհաջող փորձը, մեկ դիմում էր աջ ղեկով մեքենաների «վտանգի» հարցին:

Վիճակագրական տվյալների հրապարակումից հետո, վերջին կետը, որպես այդպիսին, անցավ հետին պլան: Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ Հայաստանի ճանապարհներին հունվար-նոյեմբերին արձանագրվել է 3,241 դժբախտ պատահար, որոնցից 309-ը աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ:

Այս ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվել է 255 մարդ, 4 774 մարդ վիրավորվել է: Առանձին վիճակագրություն աջակողմյան տրանսպորտային միջոցների մասին` 309 դեպք, որի ժամանակ զոհվել է 16 մարդ եւ վիրավորվել՝ 490-ը:

Շփոթվելով փաստարկներում՝ նախարարը հանդիպման ժամանակ պնդում էր, որ աջակողմյան երթեւեկությունը ճանապարհներին բացառում է աջ ղեկով մեքենաների առկայությունը:

Այդ փաստարկներից մեկը գործող օրենսդրությունն էր, որով նախարարը փորձում էր օրենքի խախտման մեջ մեղադրել աջ ղեկով մեքենաների սեփականատետերին:

Ճանապարհային երթեւեկության կանոններն իսկապես նշում են, որ Հայաստանում աջակողմյան երթեւեկություն է սահմանված:

«Ճանապարհային երթեւեկության ապահովման մասին» ՀՀ օրենքը մարդատար մեքենան ձեւակերպում է որպես «մեքենա, որը նախատեսված է ոչ ավել քան 8 ուղեւորների փոխադրման համար, իր կառուցվածքով եւ կառավարմամբ ուղեւորների եւ բեռների փոխադրման համար անվտանգ, հարմար մեքենա»:

Դժվար չէ նկատել, որ ղեկի դիրքի մասին խոսք չկա: Պարզ ասած՝ Հայաստանի օրենսդրությունը աջ ղեկով մեքենաների շահագործման արգելք չի պարունակում եւ օրենսդրական սահմանափակումները վկայակաչելու բոլոր փորձերը առնվազն չեն համապատասխանում իրականությանը:

Աջ ղեկով մեքենաները ճանապարհային երթեւկության համար մեկ խնդիրը համարելով՝ նախարարությունը եռանդով անցավ գործի. պատրաստեց այդ մեքենաների ներմուծման եւ գրանցման արգելքի մասին որոշման նախագիծ:

Ընդ որում նախագծում հղում են կատարում նրանց վտանգին եւ ԵՏՄ պայմանագրի համար 7 հավելվածի դրույթներին:

Սակայն պարզվեց, որ ԵՏՄ հավելվածում չկան նման ցուցումներ:

Դրա անուղղակի հաստատումը միայն այն է, որ կազմակերպության անդամ բոլոր երկրներից միայն Բելառուսը եւ Ղազախստանն են արգելել աջ ղեկով մեքենաներրի ներմուծումը: Նրանք այդ արել են ելնելով սեփական տնտեսական պատկերացումներից:

Հիշեցնենք, որ որոշման նախագիծը արգելում է աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը եւ գրանցումը: Սա նշանակում է, որ մեքենայի սեփականատերը չի կարող այն վաճառել, նվիրաբերել, փոխանակել, այլ կերպ ասած, իր սեփական սեփականությանը մասամբ է տիրապետում: Եվ սա ուղղակիորեն խախտում է Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների իրավունքները:

Տարօրինակ է, որ ոչ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, ոչ էլ Վահան Մարտիրոսյանը չեն ուզում նկատել այդ հանգամանքը: Ճանապարհային երթեւեկությունը կարգի բերելու անհրաժեշտության, ավտոճանապարհներից աջ ղեկով մեքենաների հեռացնելու մասին փաստարկները, իրավունք ունեն գոյություն ունենալ, քննարկվել եւ իրականացվել: Բայց ինչու՞ սեփական քաղաքացիների իրավունքները խախտելու գնով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ