Կառավարությունը որոշում է կայացրել որոշ սահմանամերձ համայնքներում աշնանացանի սուբսիդավորմանը: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ծրագիրը վերաբերում է սահմանապահ մի շարք համայնքների եւ մատնանշեց դրանք ՝Երասխ, Վահան, քաղաք Ճամբարակ, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձունի, Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինար, Արծվաբերդ, Ծաղկավան, Մովսես, Դովեղ, Պառավաքար, Բարեկամավան, Բերդավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սեւքար, Այգեհովիտ, Վերին Կարմիրաղբյուր:
«Այն գյուղացիները, որոնք կիրականացնեն աշնանացան, խոսքը ցորենի, գարու եւ կերային մշակաբույսերի աշնանացանի մասին է, այս մշակաբույսերի 1 հա իրականացրած ցանքի համար կստանան 60 000 դրամ սուբսիդիա՝ որպես աջակցություն: Ընդ որում, խոսքը 1-7 հա կատարված ցանքի մասին է: Նրանք, որոնք համայնքների հողատարածքներից կիրականացնեն աշնանացան, 1 հա համար կստանան աջակցություն»,- ասաց նա՝ հավելելով. «Սա մեր քաղաքականության շրջանակներում է, երբ ասում ենք, որ պետք է քաջալերենք, խրախուսենք աշխատանքը ՀՀ-ում»,-հայտարարեց վարչապետը:











