Բնականաբար «Ծառուկյան» խմբակցությունն իր տեսակետներն ունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, որոնք խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներում ներկայացնելու է։ Այս մասին այսօր հեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
Նա, սակայն, չպատասխանեց հարցին, թե ով է հանդիպելու իրենց խմբակցությունից, միայն նշեց, որ Գագիկ Ծառուկյանը այս պահին երկրում չի գտնվում, ապա հավելեց, որ առաջիկայում ավելի պարզ կդառնա օրը, ժամկետը եւ ով կհանդիպի իրենց քաղաքական թիմից։
Հիշեցնենք, որ երեկ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։











