Սփյուռքահայերը տներ չեն գնի Հայաստանում, մինչև արտահերթ ընտրություն չլինի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։
Լրագրողների հարցին, թե քանի ամերիկահայ է տունը վաճառել եւ տեղափոխվել Հայաստան հեղափոխությունից հետո։
«Նման տվյալներ չունենք, տեղեկատվություն չկա, բայց, անշուշտ, կան նման մարդիկ: Բայց հիմնականում մարդիկ ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարողանում կողմնորոշվել վերջնականապես, որովհետև դեռևս ունեն մտահոգություններ Հայաստանում տիրող ոչ այնքան կայուն քաղաքական և տնտեսական իրավիճակի հետ կապված, որը բացառապես կապված է արտահերթ ընտրությունների` իրենց պահանջով»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ շատերն են խոսում ներդրումների եւ հայրենադարձության մասին, բայց ասում են, դա կարող են անել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Հարցին` այսինքն սփյուռքում էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջ կա, նախարարը պատասխանեց. «Նրանք ասում են, որ հեղափոխությունը կիսատ է և լիարժեք կլինի միմիայն խորհրդարանական ընտրություններից հետո»։











