Խունան նահանգի Չանշա քաղաքի բնակչուհին մերժել է իրեն Lamborghini նվիրած տղամարդու ամուսնության առաջարկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Daily Mail–ն։
Տղամարդը փորձել է աղջկան առաջարկություն անել առեւտրի կենտրոնում եւ կազմակերպել է մի ambwx5 ներկայացում՝ փուչիկներով, վարդերով, հրավառությամբ եւ Lamborghini–ով, որը նա նվիրել է սիրեցյալին։ Սակայն վերոհիշյալներից ոչ մեկը չի օգնել նրան ստանալ աղջկա համաձայնությունը. «Ցավում եմ, բայց ես դա չեմ ուզում։ Կներես»,–պատասխանել է նա։
Տղամարդը արձագանքել է՝ նշելով. «Չէ՞ որ ես քո սիրելի սպորտային մեքենան եմ գնել։ Ես ունեցածս փողերով կարող եմ դրանցից գնել, որքան կամենաս»,–բացականչել է նա եւ բռնել աղջկա ձեռքը։
«Եվ ի՞նչ դրանից, որ փող ունես»,– պատասխանել է աղջիկը եւ հետ քաշել ձեռքը։
Դրանից հետո տղամարդը սկսել է կոտրել այն ամենը, ինչ հայտնվել է ձեռքի տակ, իսկ ծաղկեփունջը շպրտել է տեսախցիկի ուղղությամբ, որը նկարահանում էր այդ ամենը։











