Վարչապետի ընտրությունը թատերականացված ներկայացում են համարում ՀՀԿ–ում։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը։ 

«Բոլորս է գիտենք, որ վարչապետի ընտրությունը թատերականացված ներկայացում է եւ մենք, բնական է, այդ ներկայացմանը չենք մասնակցելու»,–ասաց նա։

 Նա նշեց, որ եթե հայտարարություն է արվել արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին, ուրեմն, վարչապետը պետք է առաջադրվի եւ չընտրվի. «Դա Հայաստանում բոլորը հասկանում են եւ բնական է, որ այդ ներկայացմանը մասնակցելու առանձնապես ցանկություն չունենք»։

Նշենք, որ նոյեմբերի 1–ին ԱԺ նիստում առաջադրվելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ իբրեւ ՀՀ վարչապետ։ Չընտրվելու դեպքում Խորհրդարանը ցրվելու է եւ նշանակվելու են արտահերթ ընտրություններ։