Ռուսաստանի Ալթայի մարզի Բիյսկ քաղաքում ոստիկանության հարբած կապիտանը BMW-ով ավերել է մթերային խանութը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի երեկոյան՝ տեղեկացնում է Лента. Ру-ն։

Տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է ավտոմեքենան բարձր արագությամբ մխրճվում խանութի դռների մեջ։

Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ BMW-ի ղեկին նստած վարորդը քաղաքային ոստիկանության բաժնի պետ, 1984թ․ ծնված Յուրի Շեւչենկոն է եղել։ Նա դեպքի վայրից թաքնվել է, սակայն ավելի ուշ կալանավորվել է։

Դեպքի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն խանութի տերը նյութական մեծ վնաս է կրել։

Ըստ տեղեկատվության՝ ոստիկանը կազատվի իրավապահ համակարգից, իսկ նրա ղեկավարները կարգապահական պատասխանատվության կենթարկվեն։