ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական

հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Այսօր, մասնավորապես, զեկուցումներով հանդես կգան հետեւյալ պաշտոնյաները՝ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան, Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյան, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունց, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյան,

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյան, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյան: