ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
Այսօր, մասնավորապես, զեկուցումներով հանդես կգան հետեւյալ պաշտոնյաները՝
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը,
ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը,
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:











