ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա հոբելյանի հետ կապված հանդիսավոր արարողություններից առաջ չի սեղմել իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի ձեռքը։ Այդ մասին տեսանյութը տեղադրել է Global News-ը։

Այնտեղ երեւում է, թե ինչպես է ամերիկյան առաջնորդը մոտենում Հաղթական կամրջին եւ տրիբունայում զբաղեցնում իր տեղը։ Նա ողջունում է Մակրոնին եւ Մերկելին, ինչպես նաեւ մոտ գտնվող այլ հյուրերի։

Այդ ընթացքում Պորորշենկոն, ով երկրորդ շարքում է, ուշադիր նայում է Թրամփին, սակայն վերջինս նրան չի նկատում։