«Սխալվում եք, եթե կարծում եք, թե ընտրություններին պատրաստվելու տեխնիկական խնդիրն էր հրաժարականի պատճառը»,- այսօր՝ նոյեմբերի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի պաշտոնաթող նախարար Մանե Թանդիլյանը, ըստ նրա՝ իր հրաժարականն ունեցել է քաղաքական բովանդակություն. «ակնհայտ է, որ նախարարի կարգավիճակով շարունակել քարոզարշավը, կարծեք թե, ավելի հարմար է թեկնածուին, բայց կարծում եմ՝ դա այս պարագայում չի աշխատում, և չպետք է աշխատի ի նպաստ թեկնածուի. բնական է, որ նախարարի կարգավիճակը ձայների առումով շատ ավելի նպաստավոր է, բայց ես համարում եմ, որ նախարարի կարգավիճակով քարոզարշավ անելը նպատակահարմար չէ առնվազն ինձ համար»: Թանդիլյանը նշեց՝ այլևս քաղաքականությունը բոլորի և բոլոր կուսակցությունների համար սկսվում է նոր էջից, քանի որ հեղափոխությունից հետո առաջին խորհրդարանական ընտրություններն են լինելու, և քաղաքական ուժերը պետք է գտնեն իրենց ընտրողներին, իմանան, թե ում են ներկայացնելու ապագա Ազգային Ժողովում: Նա ինքը պատրաստ է հետագայում աշխատել թե գործադիրում, թե օրենսդիրում. երկու աշխատանքն էլ, կարծում է, կարող է անել շատ լավ. «Իրականում ես աշխատանքի մարդ եմ, ես գործող մարդ եմ, արագ գործողությունների և հնարավորություններն իրացնող տեսակի մարդ եմ, մյուս կողմից Ազգային Ժողովը հնարավորություն է տալիս ժողովրդի ձայնը ներկայացնել ավելի բարձր և ավելի հնչեղ, և ես երկուսն էլ կարող եմ անել շատ լավ, հուսով եմ՝ մարդիկ էլ են այդ կարծիքին. ավելորդ համեստություն չեմ անի: Այս ընթացքում համոզվել եմ, որ թե Ազգային Ժողովում, թե գործադիրում կարելի է իրականացնել այն նպատակները, որ արտացոլված են մեր ծրագրային դրույթներում, և որոնց համար ժողովուրդը մեզ ուղեգիր է տալիս դեպի Ազգային Ժողով»: Իսկ «Լուսավոր Հայաստանի» ապագա դիրքորոշումը ընդդիմադիր է լինելու, թե ոչ, Թանդիլյանն ասաց՝ ցույց կտան ընտրությունների արդյունքները, և այնուամենայնիվ, ընդգծեց՝ վստահ է՝ կարող են «այնպիսի արդյունք գրանցել, որ քաղաքացիները հասկանան, որ ընդդիմադիրը կարող է ունենալ այլ գործառույթ՝ ավելի հասցեական, թիրախային, և այն վերահկողական և զսպող լծակները, որոնցով օժտված են ընդդիմադիր ֆրակցիաները Ազգային Ժողովում, կարող են գործել արդյունավետ և նպատակային»:

Մենք հետաքրքրված ենք չինական հիմնադրամով, մենք երեք ծրագրի համար դիմել ենք. ՇՄ նախարար

«Լիդիան Արմենիա»-ի բնապահպանական ծրագիրը՝ Ջոն Հոբսի մրցանակակիր

Ինքնասպшնությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. Ով է Երեւանում պատշգամբից ընկած կինը I ԼՈՒՐԵՐ I 18:00

ՈւՂԻՂ. ՇՄ նախարար Համբարձում Մաթեւոսյանի եւ Աստրիդ Շոմեյքերի համատեղ մամուլի ասուլիսը

Անունը Շադե էր, 4 տարեկան երեխա ունի. մանրամասներ՝ Դավթաշենի ահասարսուռ դեպքից

Իրենց քթերից պետք է հանի հայ ժողովուրդը. Ավետիսյան

Ուժեղացված հսկողություն Երեւանում. ոստիկանները ստուգում են անգամ առաքիչներին I ԼՈՒՐԵՐ I 16:00

Երեւանում շարունակվում է COP 17-ի աշխատանքները

Կոլումբիան և Հայաստանը գործարկում են կոալիցիա՝ տեսակների վերականգնումն արագացնելու նպատակով

«AUTO GALLERY»-ի նոր առաջարկը․ էլեկտրական բեռնատարներ՝ հանքարդյունաբերության համար

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17–ում. ԿԳՄՍ նախարար

Պաշտոնանկություններ՝ ՌԴ կառավարությունում. ի՞նչ է որոշել Պուտինը I ԼՈՒՐԵՐ I 14:00