Հայաստանի կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է՝ կապված 2019 թվականի պետական բյուջեի նախագծի հետ:

Կառավարությունը քննարկում է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ հանձնաժողովներում եւ լիագորմար նիստերի ժամանակ պատգամավորների կողմից ներկայացված առաջարկություններն ու եզրակացությունները: Կառավարությունը հավանակություն պետք է տա այդ առաջարկությունների ամփոփաթերթիկին: