Առաջիկայում նախատեսվում է Սեւանի շաքարի գործարանի վերագործարկում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ո՞վ կարող էր նման բան երեւակայել 7 ամիս առաջ, չէր կարող լինել նման բան»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նաեւ առաջիկայում նախատեսվում է Հայաստանում բացել կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան:

Փաշինյանը նշեց, որ մի քանի խոշոր ներդրումների շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում: