Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը գործի ոչ միայն որպես կառույց, որն աջակցում է Հայաստանին ու Արցախին, օգնում է այս կամ այն ծրագրի իրականացմանը, այլև դառնա ազգային գործակալություն, որի նպատակն է զարգացնել Հայաստանը, Արցախն ու, ինչու ոչ, նաև Սփյուռքը։ Այս մասին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ուղիղ հեռարձակման ժամանակ տեսաղուրձով հայտարարեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ 20-րդ դարի վերջում ստեղծված հիմնադրամը կարիք ունի վերագնահատել իր անցած ճանապարհն, նոր մոտեցումներ որդեգրել և հույս հայտնեց, որ հիմնադրամը հետզհետե գործունեություն կծավալի նաև Սփյուռքում։ 

Կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմամյա գործունեությունը՝ նախագահը հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում հանգանակվել է շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար, որի միջոցով շատ ծրագրեր են իրականացվել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։

«Ժամանակն է, որ հանդես գանք աշխարհի առջև որպես միասնական և հզոր պետություն։ Փոքր պետություն, բայց հզոր պետություն։ Մենք փորք պետություն ենք, բայց համաշխարհային ազգ և մեր ողջ ազգի ներուժը ներդնելով կարող ենք հաղթահարել ցանկացած խնդիր։»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը՝ կոչ եմ անելով համախմբվել Հայստանի, Արցախի, հայության գաղափարների շուրջ և կարևոր ներդրում բերել հայրենիքի շենացմանը։