Բայկանուր տիեզերակայանից նոյեմբերի 16-ին արձակվել է ռուսական «Прогресс МС-10» հրթիռըէ որով Միջազգային տիեզերական կայան են առաքվել ամհրաժեշտ բեռներ: Եվրոպական տիեզերական գործակալությունը ցույց է տվել այդ արձակումն անսպասելի ռակուրսից՝ տիեզերակայանի բորտից, հաղորդում է «Моя Планета»-ն:

«Прогресс»-ը Միջազգային տիեզերական կայան է հասցրել 750 կգ վառելիք, 75 կգ թթվածին և 440լ ջուր: 7-րդ վարկյանին նկատելի է մեկնարկային արագացուցիչի անջատումը, 19-րդ վարկյանին անջատվում է կենտրոնական բլոկը, իսկ 34-րդ վարկյանին երևում է՝ ինչպես է կենտրոնական բլոկն այրվում մթնոլորտում: