Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում տեղի է ունեցել հարսնացուների ավանդական միցավազք, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Մրցությանը մասնակցելու համար աղջիկները պետք է հարսանեկան հանդերձանքով լինեին եւ մարզակոշիկներով: Երեք կիլոմետրանոց վազքուղում հարսնացուներին ոգեւորում են փեսացուները, ինչպես նաեւ օգնում եզրագծին հասնել:
Այս տարի մրցությանը մասնակցել է 300 աղջիկ: Նրանք պայքարել են մի քանի մրցանակի համար, այդ թվում նաեւ գլխավոր՝ 1 մլն բաթ (մոտ 30 հազար դոլար) դրամական մրցանակի համար: Խաղարկվել է նաեւ ադամանադակուռ մեկ զույգ մատանի, մեղրամիս Մալդիվներում եւ այլ մրցանակներ:















