Նոյեմբերի 25-ին Բրյուսելում բրեքսիտի հարցով գագաթաժողովում ելույթ ունենալիս Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տաջանին աչքի տակ կապտուկ խորհրդանշող կարմիր շրթներկ է քսել՝ համերաշխության հայտնելով հազարավոր մարդկանց, որոնք Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ ակցիաներ են կազմակերպում, հաղորդում է NY Daily News-ը:
«Նորմալ չէ, որ դա նորմալ է: Ես աջակցում են կանանց դեմ բռնության պայքարի ակցիան, որն անցկացվում է իմ երկրում», - գրել է նա:
Տաջանին ավելի ուշ այս մասին գրել է Twitter-ում:
«Կանանց նկատմամբ բռնությունն անընդունելի է: Ես դա սովորել եմ իմ մորից եւ սովորեցնում եմ իմ երեխաներին», - գրել է քաղաքական գործիչը:











