«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները երբեք անտարբեր չեն եղել ձեր խնդիրներին՝ բարձրաձայնելով դրանք Ազգային ժողովում,  կառավարությունում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Վաշինգտոնում, Մոսկվայում, միջազգային բոլոր հարթակներում: Նշվում է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզչական առաջին տեսահոլովակում:

«Մենք այդպես էլ շարունակելու ենք գործել: Կոչ եմ անում դեկտեմբերի 9-ին  մի մարդու պես գնալ ընտրական տեղամասեր, վերցնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության քվեաթերթիկը եւ ընտրել «Լուսավոր Հայաստան»…»,- մասնավորապես նշվում է քարոզչական տեսահոլովակում: