Չինաստանի Կունմին քաղաքում Դյանչի լճի ափին նկատել են տարօրինակ հանդերձանքով մի տղամարդու։ Նա հացից թագ է կրում եւ ձկնորսական ցանցից անձրեւանոց, որի վրա նույնպես հացեր են ամրացված՝ տեղեկացնում է Медуза-ն։

Այդ մարդու դեմքը ծածկված է արեւային ակնոցով եւ բժշկական դիմակով։

Տղամարդը լճի ափին հայտնվել է զբոսաշրջիկների խմբի հետ։ Չինական Weibo սոցցանցում հրապարակել են մի տեսահոլովակ, որտեղ երեւում է, թե ինչպես է նա հացի կտորներ գցում ճայերին։ Տեսանյութից պարզ չէ՝ հաջողվե՞լ է արդյոք նրան կերակրել թռչուններին։ Ականատեսներն ասում են, որ նա հացը նաեւ մարդկանց է առաջարկում, ինչպես նաեւ փշրանքները հավաքում է գետնից։

Չինական սոցցանցի օգտատերերը տղամարդուն «հաց-եղբայր» են անվանել։