Ամերիկյան Frontier Airlines ավիաընկերության Airbus A320 օդանավը ԱՄՆ-ի երկնքում թռիչքի ժամանակ սկսել է քանդվել, հաղորդում է MIGnews-ը՝ վկայակոչելով ABC News-ին:

Ուղեւորները նայել են ինքնաթիռի իլյումինատորից եւ սարսափել՝ տեսնելով ինչպես  է շարժիչից պոկվում թիթեղվածքը:

Օդաչուն ստիպված է եղել հետ շրջվել, երբ շարժիչի կափարիչը բացվել է:

Ըստ հրապարակման՝ Լաս Վեգասից Տամպա ուղեւորվող օդանավում 166 մարդ կար:

Բարեբախտաբար, ինքնաթիռը հաջող վայրէջք է կատարել Լաս Վեգասի օդանավակայանում: