Air New Zealand ավիաընկերությունը թողարկել է սուրբծննդյան գովազդներ, որոնցում ԱՄՆ նախագահ Թրամփին վերաբերող թաքնված հումոր կա՝ տեղեկացնում է The Independent-ը։
YouTube-ում հայտնված տեսահոլովակի սյուժեով Սանտա Կլաուսն անհնազանդ երեխաների ցուցակը սխալմամբ ուղարկում է նորզելանդացի դպրոցականին։ Տեսնելով ցուցակում իր եւ իր ընկերների անունները՝ տղան որոշում է ողջ աշխարհի երեխաներին հավաքել «անհանզանդ երեխաների միջազգային գագաթաժողովում»։
ԱՄՆ ներկայացուցիչը հանդիպման է գալիս կարմիր կեպիով, որի վրա գրված է Make Christmas Great Again («Վերադարձնենք Սուրբ ծննդին երբեմնի հզորությունը»), ինչպես Թրամփի կեպիին էր գրված Make America Great Again («Վերադարձնենք Ամերիկային երբեմնի հզորությունը»)։
Գագաթաժողովում, որպեսզի վերադառնան «լավ երեխաների» ցուցակ, պատվիրակները հերթով խոստանում են իրենց երկիր վերադառնալուց հետո բարի գործեր կատարել։ Ամերիկացի տղան իր խոսքը սկսում է նրանից, որ ինքը «բոլորովին էլ անհնազանդ չէ եւ ընդհանրապես ամենահաճելի մարդն է բոլորից, ում ինքը ճանաչում է»։ Այս գովազդում Air New Zealand-ը հղում է կատարում ՄԱԿ ԳԱ-ում սեպտեմբերին Թրամփի հայտնվելուն։
Այն բանից հետո, երբ նորզելանդացի երեխան խոստանում է «բարի լինել Ավստրալիայի հանդեպ», բարի գործերը գերազանցում են անհնազանդությանը, եւ երեխաները տոնում են հաղթանակը։











