Palm Beach Post հրատարակության YouTube-ալիքում հայտնվել է թեթեւ շարժիչով ինքնաթիռի վթարը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքը դեկտեմբերի 1-ին տեղի էր ունեցել Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը մխրճվում աուտիզմով հիվանդ երեխաների թերապիայի կենտրոնի շենքի մեջ, իսկ այնուհետեւ՝ պայթում։

Զլմ-ների տվյալներով՝ դեպքի հետեւանքով մահացել է երկու մարդ, ովքեր եղել են ինքնաթիռում, իսկ շենքում գտնվողներին շտապ տարհանել են։

Ավիացիայի դաշնային վարչությունը եւ Փոխադրումների անվտանգության ծառայությունը հետաքննություն են անցկացնում։