64 մլրդ դրամի յուրացում և վատնում է եղել, քննություն է ընթանում, և 13 մլրդ-ի չափով արդեն վերադարձվել է պետությանը:
«Թիվ 5» հեռուստաալիքի «Դեմ առ դեմ» նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լենա Նազարյանը և նշեց, որ իրենց կառավարությունում կոռուպցիա չկա և եթե ընդդիմախոսը փաստեր փաստեր ունի, առաջարկեց հրապարակել։
ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը ի պատասխան նկատեց, որ քաղաքական կոռուպցիա այսօր էլ կա, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարություններում, ըստ նրա, ոչ պրոֆեսիոնալիզմը դուրս է ժայթքում․
«Անկախ նրանից՝ կոռուպցիոն փաստ եղել է, թե ոչ, այն պրոցեսները, որ իրականացնում եք, այդ պայքարը ՄԻԵԴ-ն ուղղակի ճանաչելու է հակաիրավական»,- ասաց նա:











