Ընդհակառակը, ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրուցյում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրանո, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավորության թեկնածուներին ԱԱԾ-ով է սպառնում:
«Որովհետեւ մեզ ասում են՝ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար: Եթե սա լռության մատնենք, պիտի ասեն՝ ուրեմն ծածկադմփոց են անում, ո՞ւր են նայում մեր իրավապահ մարմինները: Հիմա կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին, եւ դա պետք է անի ընտրություններից առաջ, որ եթե պարզվի, որ մենք դավադրության մեջ ենք, ժողովուրդն էլ իմանա եւ մեր նկատմամբ միջոցներ ձեռնարկի: Իսկ եթե պարզվի դա սուտ է, իմանանք, որ առնվազն ոմանք ստախոս են, ընդ որում՝ էժանագին»:











