Շատ հետաքրքիր ընտրություններ են, կուտակումներ չկան, մարդիկ սիրով գալիս են քվեարկության: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ ընտրություններում իր քվեարկությունից հետո նշել է «Մենք» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանը:

«Բարձր տրամադրությամբ քվեարկեցի հանուն ավելի ամուր Հայաստանի, ինքնավստահ ապագայի։  Շատ հետաքրքիր ընտրություններ են, կուտակումներ չկան, մարդիկ սիրով գալիս ենք քվեարկության։ Մեր քաղաքացիներին մաղթում եմ խաղաղ եւ առանց միջադեպերի ընտրություն, նոր սկիզբ, նոր իրավիճակ, տնտեսապես շեշտակի զարգացած, ոչ հոգսաշատ Հայաստան»,-ասաց նա: