ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության թիվը խորը վերլուծության կարիք ունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ կուսակցության ցուցակով առաջադրված Շաքե Իսայանը։

«Ընտրությունների ընթացքը նորմալ եմ գնահատում, իսկ արդյունքների մասին կարող ենք խոսել մի քանի ժամից։ Արդեն գիտենք, որ 48 տոկոսից մի փոքր բարձր է  մասնակցությունը։ Մեզ համար կանխատեսելի էր այս թիվը։ Մեզ համար, հետագա ընտրություններում այս թիվը շատ խորը վերլուծելու կարիք ունի։ Միգուցե այսպիսի տեսակետ էլ կա, որ եղանակային պայմանները ոչ այնքան բարենպաստ են եղել։ Ես պետք է ասեմ,ո ր ընտրության չմասնակցելն էլ եւս ընտրության  տարբերակ է եւ հետագայում, միուցե, կհասկանանք՝ որն է ոչ այսքան ցանկալի մասնակցության տոկոսը»,- ասաց նա։

Շաքե Իսայանը նշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծաոուկյանը օրվա ընթացքում մի քանի  եղել է կուսակցության շտաբում եւ անձամբ հետեւել ընտրությունների ընթացքին։