Ընտրության արդյունքներով այս պահին էլ հստակ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցնելու է խորհրդարան եւ երկրորդ տեղում է լինելու, բայց ժամեր անց կուենանք արդյունք։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Շաքե Իսայանը՝ նշելով, որ վաղ է ամբողջական պատկերի մասին խոսելը։

Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին՝ ապա, ըստ Իսայանի, դրանք անցել են  խաղաղ եւ հանդարտ. «Մտահոգիչ էր քաղաքացիների մասնակցության թիվը, որը հետագայում խորը վերլուծությունների եւ ուսումնասիրությունների կարիք ունի»։

Նա նաեւ նշեց, որ տեղին չի համարում այս պահին խոսել ակնկալիքների մասին. «Մի բան միանշանակ է, որ հավակնում էինք երկրորդ տեղին»։