Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեռևս չգիտի՝ կմնա գործադիրում, թե կվերցնի պատգամավորական մանդատը։ Այս մասին նա ասաց այսօր՝ դեկտեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի նիստից հետո։
Իսկ թե որտեղ է ցանկանում լինել, պատասխանեց. «Ցանկանում եմ մնալ գործադիրում, այդտեղ եմ ինձ պատկերացնում, իմ ունեցած գիտելիքները, փորձը այնտեղ եմ պատկերացնում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»:
NEWS.am-ի հարցին՝ արդյոք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նույն կարծիքին է, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Համաձայն են, թե ոչ, որոշման շրջանակներում ի հայտ կգա»:











