Կան մարդիկ, որոնք ճիշտ են հասկացել, որ իրավիճակ է փոխվել ու ճիշտ կանեն՝ օրենք չխախտեն, հակառակ դեպքում «կփռվեն ասֆալտին»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ոստիկանությունը հրաժարվել է «ասֆալտին փռելու» միջոցառւմներից։
Լրագրողի դիտարկմանը, թե ինքը նկատել է, որ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը շարունակում են երթեւեկել ավտոշարասյունով, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես ձեզ համար կփոխանցեմ, հենց տեսնեք նման բան, զանգեք»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանձնարարել է ոստիկանությունն ու ԱԱԾ-ին օլիգարխներին ու նրանց թիկնապահներին, որոնք ավտոշարասյունով են երթեւեկում, «փռել ասֆալտին»:











