Երեւանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ամանորյա համերգ–ներկայացումը, որի ընթացքում հանդիսավոր կերպով կվառվեն նոր գլխավոր տոնածառի լույսերը։

Ավանդույթի համաձայն, տոնածառի լույսերը կվառի Երեւանի քաղաքապետը։ Հրապարակում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

Միջոցառմամբ պայմանավորված՝ հրապարակին հարակից մի քանի փողոցների երթեւեկությունը դադարեցվել է։

Հիշեցնենք, որ նոր տոնածառը բերվել է Ռուսաստանից, լույսերի եւ խաղալիքների հետ միասին տոնածառն արժեցել է շուրջ 70 մլն դրամ։