ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ դաշնային կառավարության սշխստանքների դադարը երկար չի ձգվի, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի թվիթերյան էջում տեսաուղերձը։
«Մենք ոչինչ չեն կարող անել այդ առնչությամբ, քանի որ անհրաժեշտ է, որ դեմոկրատները մեր օգտին քվեարկեն․․․Հույս ունեմ, որ դադարը երկար չի տեւի»,-ասել է նա։
Թրամփը նաեւ հայտարարել է, ԱՄՆ-ն պետք է անվտանգ սահմաններ ունենա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը դադարել են ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցման ֆինանսովորման քննարկումը, որը կհանգեցնի ԱՄՆ կառավարության աշխատանքների մասնակի դադարին դեկտեմբերի 22-ին, կեսգիշերը։











