Դեկտեմբերի 14-ին, երեկոյան ժամը 20.50-ի սահմաններում«Աշտարակ» ԲԿ-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգէ  հնչել, որ հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ դանակահարված: նա վնասվածք էր ստացել որովայնի շրջանում:

Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Ոսկեվազ գյուղում: նախքան դեպքը տուժողը համագյուղացի Գուրգեն Ս.-ի հետ օղի է թորել, նաեւ միասին խմել էին: Նրանց միջեւ վեճ էր սկսվել, որի ժամանակ էլ տղամարդը դանակահարվել էր:

Գուգեն Ս.-ի մեքենայում դանակ է հայտնաբերվել, որը նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է: