Երկու կին առաջին անգամ խախտել են հնագույն արգելքը՝ Հնդկաստանի հարավում գտնվող Սաբարիմալ տաճարը մտնելով, հայտնում է BBC News-ը:
«Օրինազանցները» ներխուժել են Այափա աստծո տաճար արշալույսին:
Հայտնի է, որ Սաբարիմալ տաճարը պատմականորեն փակ է եղել «մենստրուալ տարիքի կանանց» համար. Այս դեպքում խոսքը 10-ից 50 տարեկան կանանց մասին է:
Միայն 2018 թ. սեպտեմբերին երկրի Գերագույն դատարանը թույլատրեց կանանց այցելել տաճար: Այդ որոշումը բողոքի ալիք էր առաջացրել, եւ շատերը փորձում են կանխել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների «ներխուժումը» տաճար:











