Անցած տարվա հոկտեմբերին Ստամբուլում նորաձեւության ցուցադրման ժամանակ բեմին կատու հայտնվեց, իսկ հիմա հերթը շանն է։ Ինչպես տեղեկացնում է NDTV-ն, Blenders Pride Fashion Tour ցուցադրության ժամանակ հանկարծ մի շուն է հայտնվել, որը բավական վստահ է զգացել իրեն լուսանկարիչների շրջապատում։ Շունը բեմ է դուրս եկել հնդիկ դերասաններ ու մոդելներ Սիդհարթ Մալհոթրայի ու Դիանա Պենտիի հետ միասին, հետո ճարպկորեն խաբս է տվել իրեն բռնել փորձող աշխատակիցներից եւ հպարտ անցել է բեմով, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն։
Հասանելի է
русский










