Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «բարեւել է» խոսափողին, որը շատ է մոտեցրել նրան ձայնային օպերատորներից մեկը, որը մասնակցում էր նախարարի եւ Ալժիրի ԱԳ նախարար Աբդելկադեր Մեսահելեմի հետ հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կադրերում երեւում է, որ հանդիպման ընթացքում ձայնային օպերատորներից մեկը շատ է մոտեցնում խոսափողը ռուս նախարարին, սակայն վերջինս իրեն չի կորցնում եւ բարեւում է սարքին, որից հետո  «հանգիստ չտվող» խոսափողը հեռացնում են: Իրավիճակը շրջապատի մարդկանց մոտ ծիծաղ է առաջացրել: