Իսպանիայից մի քանի տասնյակ միանձնուհիներ ճաշի սեղանի շուրջը երգել են հանրահայտ We Will Rock You երգը։ Հոլովակը 16 մլն դիտում է ունեցել՝ հայտնում է Korrespondent-ը։

Կադրերում երեւում է, թե ինչպես են մի քանի տասնյակ միանձնուհիները պահում երաժշտության ռիթմը։ Կանանցից ոմանք պարում են, իսկ երկու միանձնուհիներ կատարում են վոկալային պարտիան։

«Սուրբ Պողոսի դուստրեր» երգչախնբի միանձնուհիները կատարել են լեգենդար Queen խմբի We Will Rock You երգը։ Տեսահոլովակը հայտնվել է Facebook-ի Music World էջում։