Բավարացի մսագործ Կլաուս Բոբելը, որը հիմնել է «մսային» ձեւավորումներով աշխարհում առաջին հյուրանոցը, հասկանում է, որ ոչ բոլորը կգնահատեն դա. «Իմ հաճախորդները բաժանվում են երկու մասի. ոմանք համարում են, որ դա հրաշալի է, իսկ մյուսները երդվում են այլեւս երբեք չվերադառնալ այստեղ», հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով CGTN-ին: Հյուրանոցն ունի յոթ սենյակ, որոնք ձեւավորված են երշիկների եւ նրբերշիկների նախշերով պաստառներով ու աքսեսուարներով: Մսային այդ խորտիկները կարելի է համտեսել հյուրանոցին կից խանութում կամ նույնիսկ պատրաստել ինքնուրույն: