«Բարկության սենյակները» փակ տարածքներ են, որտեղ կարելի է ջարդել ափսեները եւ կահույքը՝ առանց վնասելու ուրիշներին: Կեսժամանոց սեանսը հաճախորդին կարժենա 20 դոլար (մոտ 1300 ռուբլի), հաղորդում է Моя планета–ն՝ վկայակոչելով CGTN- ին:
Սեփականատիրոջ խոսքով, ինքն ամսական ունի 600 հաճախորդ: Առաջին «բարկության սենյակը» Ճապոնիայում հայտնվեց դեռեւս 2008 թվականին․ այդ ժամանակվանից դրանք տարածվեցին ամբողջ աշխարհում:











