Այսօր բանակի կազմավորման 27-րդ տարեդարձն է։ Տոնը սկսվեց Եռաբլուրից։ Այստեղ էր Հայաստանի ու Արցախի քաղաքական ու զինվորական վերնախավը։
Եռաբլուրում էին նաեւ նախկին պաշտոնյաներ, բայց ոչ բոլորը, ովքեր նպաստել են բանակի կայացմանը․ չկային նախկին նախագահները, պաշտպանության նախկին նախարարները։
«Խաղաղության Արցախը պատրաստ է»․- արձագանքելով միջազգային հարթակներից հնչող կոչերին՝ ասաց Վիտալի Բալասանյանը, բայց ըստ նրա՝ մինչ այդ պետք է բանավոր բանակցությունից փաստաթղթի անցնել, խաղաղության պայմանագիր կնքել։
Խաղաղությանը այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է՝ նույն թեմայով ասաց արտոգրծանախարար Մնացականյանը։ Այնուամենայնիվ, նա նշեց, որ բանակցային գործընթացում որեւէ կերպ չեն շեղվել այն ամենից, ինչի մասին հրապարակային խոսել են։
Տոնի առիթով հանդիսավոր արարողություն էր Դվին հյուրանոցում։ Վարչապետ Փաշինյանը ելույթը սկսեց հնդկական հանելուկով։ Կապն այն է, որ անվտանգությունն առողջության նման է։ Փաշինյանը հայտարարեց՝ հայրենիքն ու հաղթանակը ոչ մեկին չեն զիջելու։
Այս հանդիսությանը հրավիրված էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Նրան դիմավորեց եւ ներս ուղեկցեց պաշտպանության նախարարը։
Խաչատուրովը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար, նույն հոդվածով մեղադրվող մյուս հյուրը Սեյրան Օհանյանն էր։
Սեյրան Օհանյանը ազատության մեջ է երկրից չհեռանալու ստորագրությամբ։ Կալանք կիրառելու փորձ չի եղել, թե ինչու՝ պարզաբանեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ l
Իսկ 0038 հրամանը, ըստ նրա, քաղաքական նպատակով չէր։ Լրագրողներն էլ Բալասանյանին հիշեցրին ՀՔԾ պետի վարկածը, թե զինծառայող էր սպանվել, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք լիներ։
Այս ամոթանքը Սասուն Խաչատրյանը Բալասանյանի խղճին թողեց։
Մարտի 1-ի գործով հրապարակումները ազդում են զինված ուժերի տրամադրվածության վրա․ հաստատեց Դավիթ Տոնոյանը։
Բանակի օրը բարձրացվեց հսկայական եռագույն՝ ամենամեծը Հայաստանում։ Տասնյակ մետրերի հասնող դրոշը տեղադրվեց Վայոց Ձորի Ռինդ բնակավայրում ծովի մակերեւույթից 1425 մետր բարձրության վրա: l
Եվ օրվա ոչ տոնական, բայց ուրախ լուրը, Արարատի մարզում կոկորդիլոս կբուծվի, մարզպետը «Ազատությանը» պատմել էր, որ բիզնեսն ուշանում է, քանի որ ՊԵԿ-ում չէին կողմնորոշվում՝ կոկորդիլոսը թռչուն է թե կենդանի։ Կոկրդիլոսի այս հանելուկը զվարճացրել էր ֆեյսբուքցիներին, մարզպետն էլ հղում արեց վիկիպեդիային՝ բացատրելով՝ կոկորդիլոսների ամենամոտ ազգականները թռչուններն են։
Հունվարի 29-ին Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ են սպասվում, լեռներում՝ ձյուն, նախալեռներում ու հովիտներում՝ անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +10+12։











