2010 թվականին բրիտանացի բլոգերներ Գեւին Ֆրին եւ Դենիել Գրուչին սկսեցին դանդաղեցված ռեժիմով տարբեր իրադարձություններ եւ բության երեւույթներ նկարահանել, իսկ հետո YouTube-ում մասնագիտացված ալիք բացեցին: Վերջերս նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել Սթրոկկյուր գեյզերը (իսլ. Strokkur), հաղորդում է Nat-geo-ը:
Այն գտնվում է Իսլանդիայի հարավ-արեւմուտքում՝ երկրաջերմային շրջանում: Խորությանը զուգընթաց՝ ամեն 20 սմ-ում այստեղ անձրեւային ջրի ջերմաստիճանը 1 °C-ով բարձրանում է, հասնում եռման կետի, որից հետո գոլորշին այն դուրս է մղում: Ընդամենը 40 մետր հեռավորության վրա գտնվում է Մեծ գեյզերը, որը 60 մետր բարձրությամբ ջուր է արտանետում: Սակայն այս երեւույթը չափազանց հազվադեպ է տեղի ունենում՝ մի քանի տարին մեկ անգամ, մինչդեռ Սթրոկկյուրը ամեն 4-6 րոպեն մեկ «ժայթքում է» եւ նույնիսկ մինչեւ երեք անգամ անընդմեջ՝ ջուրը մինչեւ 30 մետր բարձրության արտանետելով:











