Ֆրանսիայից լեռնագնաց Ալեն Ռոբերը նվաճել է ֆիլիպինյան երկնաքերներից մեկը։ Նա վերեւ է բարձրացել առանց ապահովագրության եւ ինքնուրույն էլ իջել է ցած՝ հայտնում է AFP News Agency-ն։
Լեռնագնաց 56-ամյա Ռոբերը, ով ավելի հայտնի է որպես «մարդ-սարդ»․ առանց ապահովագրության մագլցել է շենքի 47-րդ հարկ։ Ներսում գտնվող մարդիկ զարմացած նայել են ապակիների այն կողմում գտնվող ալպինիստին։ Բարձրանալուց հետո Ալենը նույն հաջողությամբ իջել է ներքեւ, որտեղ նրան սպասում էին երկրպագուներն ու ոստիկանությունը։











