Հնդկաստանի Փենջաբ նահանգի Ջալանդհար քաղաքի Լամբա գյուղում վայրի ընձառյուծը հարձակվել է տեղացիների վրա, հայտնում է MIGnews-ը՝ վկայակոչելով CNN-ին:
Խուճապի մեջ մարդիկ գազազած ընձառյուծից փորձել են թաքնվել իրենց տների տանիքներին: Նրանք, ովքեր կարողացել են փախչել, ստիպված են եղել միայն դիտել, թե ինչպես է գյուղի նեղ փողոցներով գազանն ընկել իր «որսի» հետեւից:
«Կային շատ մարդիկ: Այդ իսկ պատճառով կենդանին ագրեսիվ էր դարձել: Բացի այդ, տարածքը ծանրաբեռնված է շատ նեղ փողոցներով, այդ իսկ պատճառով դժվար էր բռնել ընձառյուծին»,- պատմել է տեղական պաշտոնական ներկայացուցիչ Հուշվինդեր Սինգհը:
Ընձառյուծը գյուղի բնակիչներին ահաբեկել է 12 ժամ շարունակ՝ մինչեւ որ նրան բռնել են։











